Վարչապետ. արվում է ամեն ինչ Սյունիքի անվտանգությունն ապահովելու և լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու համար
21.12.2020,
14:16
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ոչ ոք (հակառակորդը, խմբգր.) չի մտել Սյունիք և Սյունիքից ոչինչ չի տրվել, դա պետք է արձանագրել, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սառնակունք գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Վերջին օրերին Սյունիքում անցկացվում են բողոքի ակցիաներ, ժողովուրդը վրդովված է ռազմավարական կարևոր բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժման և սահմանազատման աշխատանքների պատճառով։ Գորիսցիներն այսօր առավոտից փակել են Երևան–Մեղրի մայրուղու մի քանի հատվածներ, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունը չկարողանա մտնել Գորիս։
«Հիմա կան գերիներ և պետք է այնպես անել, որպեսզի չլինի բացասական ազդեցություն նրանց ճակատագրերի վրա։ Առաջարկում եմ ավելորդ անգամ չբորբոքել կրքերը, իրավիճակն առանց այդ էլ բարդ է։ Արվում է ամեն ինչ Սյունիքի անվտանգությունն ապահովելու և լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու համար», – ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է սահմաններին, ապա, ըստ վարչապետի, կան ոոշակի խնդրահարույց հատվածներ։
«Դա չի նշանակում, որ իրականացվել է սահմանազատում կամ սահմանագծում, սակայն կան կետեր, որոնց շուրջ տեղակայվում են մեր սահմանապահները և որպես լրացուցիչ երաշխիք` ռուս սահմանապահները։ Իրավիճակը բարդ է, սակայն պետք չէ այն ավելի բարդացնել։ Կան շատ հարցեր, որոնց մենք պետք է պատասխանենք, և տվեք մեզ հնարավորություն` դրանք հետևողականորեն լուծելու», – հայտարարել է Փաշինյանը։–0–