Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Վարչապետ․ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին

12.03.2024, 12:39
Երբ որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ–ի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել
Վարչապետ․ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Երբ որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ–ի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև խորհրդային ժամանակներից հետո», – ասաց Փաշինյանը։–0–