Վարչապետի ընտրության հարցով ԱԺ–ն հատուկ նիստ է գումարել (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Նշենք, որ Փաշինյանը հրաժարական տվեց ապրիլի 25–ին։ ԱԺ խմբակցությունների և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:–0–