Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանը չկարողացավ միանգամից լրացնել եկամուտների հայտարարագիրը՝ փոխվարչապետի, ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի ներկայությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21.01.2025, 17:51
Փաշինյանին չհաջողվեց առաջին փորձից լրացնել եկամուտների հայտարարագիրը, նրան օգնում էին փոխվարչապետը, ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը
Փաշինյանը չկարողացավ միանգամից լրացնել եկամուտների հայտարարագիրը՝ փոխվարչապետի, ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի ներկայությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձել է առցանց լրացնել եկամուտների հայտարարագիրը, ինչից հետո խորհրդակցություն է կազմակերպել՝ քննարկելով համակարգում առկա խնդիրները։

Նշենք, որ մինչև խորհրդակցությունը Փաշինյանը զանգել է բանկ ու տեսանյութ հրապարակել Facebook–յան իր էջում։

«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը և ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում», – գրել է Փաշինյանն ու հրապարակել տեսանյութ։ 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով: 

Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածի ենթակա բոլոր կետերով: Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմանն ուղղված քայլերը: 

Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ իրականացնելու համար: Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

совещание у премьера

Քննարկմանը մասնակցել է ֆինանսներիի նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։

Փաշինյանը խորհրդակցության ժամանակ նշել է, որ թոշակառուների ձեռքը սմարթֆոն կա, բոլորը մտնում են Facebook, Instagram, TikTok:

«Օրվա մեջ ամեն մեկս մի ժամ անիմաստ սքրոլ ենք անում։ Եկեք մի կես ժամն էլ իմաստավորված սքրոլ անենք և ենթադրենք մի շաբաթվա մեջ օրը կես ժամ դնենք սրա վրա (եկամուտների հայտարարագիրը լրացնելու, խմբ․)»,– նշել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում։