Վարչապետը որոշում է ստորագրել. ստեղծվել է Երասխ-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ
14.01.2022,
22:20
Հաստատվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է 10 հոգուց, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ –Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում:
Ըստ որոշման, հաստատվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է 10 հոգուց, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Թումանյանը հունվարի 14-17-ը գործուղվել է Մեղրի:-0-