Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի փետրվարի 7–ին

04.02.2019, 20:21
Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի փետրվարի 7–ին։
Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի փետրվարի 7–ին

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վերաքննիչ դատարանը փետրվարի 7–ին կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը, ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Ընթացավ լիարժեք դատական նիստ, բոլոր կողմերը հնարավորություն ստացան ներկայացնել ապացույցներ», – ասաց Ալումյանը։

Ինչ վերաբերում է ավելի վաղ ստացված տեղեկատվությունն այն մասին, որ Մարտի 1–ի գործով հարցաքննվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ապա փաստաբանը նշեց, որ դա նրանց չի հետաքրքրում։

«Եթե նա անգամ ցուցմունքներ է տվել, ապա ես դրանք չեմ տեսել։ Որտեղի՞ց կարող եմ իմանալ` տիրապետու՞մ է Սարգսյանը որևէ տեղեկատվության, թե՞ ոչ», – ասաց Ալումյանը։


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հիմա նա կալանավորված է, դատարանը կքննի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։–0–