Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Որոշվել է Արսեն Բաբայանի կալանքը փոխել`փոխարինելով անձնական երաշխավորությամբ. դատախազություն

12.11.2019, 13:41
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
Որոշվել է Արսեն Բաբայանի կալանքը փոխել`փոխարինելով անձնական երաշխավորությամբ. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Որոշում է կայացվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը: 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել վերջինս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը», – նշել է Աբրահամյանը`հավելելով, որ ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: 

«Որոշման պատճենն ուղարկվել է քրեակատարողական հիմնարի վարչակազմին՝ դրա կատարումն ապահովելու նպատակով», – նշել է Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցակից լինել իշխանության յուրացման մեջ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը   խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:–0–