Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր․ԱՄՆ Պետդեպ

19.01.2024, 11:08
Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նշել են ԱՄՆ Պետդեպից
Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր․ԱՄՆ Պետդեպ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել հայ-ադրբեջանական հարաբերությունների և նախորդ շաբաթ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջան այցելության և վերջինիս Բաքու չմեկնելու վերաբերյալ, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Միլլերը հրաժարվել է պատասխանել Բոնոյի կատարած հանդիպումների վերաբերյալ հարցին, սակայն նշել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ կատարվող աշխատանքը:

«Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և մենք կոչ ենք անում նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների արդյունքների վրա և հասնել համաձայնության»,- ասել է նա։–0–