Ոսկանյանը զգուշացրել է էրդողանական Թուրքիայի խիստ վտանգավորության մասին հումանիտար աղետի ֆոնին
08.02.2023,
11:27
Էրդողանական Թուրքիան հենց այս պահին խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի, թե իրբ «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», նշել է փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. Էրդողանական Թուրքիան հենց այս պահին խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի, թե իրբ «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է»։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը», – գրել է Ոսկանյանը։
Թուրքիայում փետրվարի 6–ի տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժեր, զոհվել են հարյուրավոր մարդիկ, կան հազարավոր վիրավորներ։–0–