Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր ԿԸՀ է դիմել առաջին կուսակցությունը

10.08.2023, 13:42
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո
Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր ԿԸՀ է դիմել առաջին կուսակցությունը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, Կենտրոկան ընտրական հանձնաժողով է դիմել առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։

Այս մասին ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանն ասուլիսի ժամանակ:

«Ըստ ավանդույթի, առաջադրումները սովորաբար տեղի են ունենում նախավերջին կամ վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչև վերջին օրն ճշգրտում են իրենց բոլոր փաստաթղթերը և տեղեկանքները, որպեսզի փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինի: Համամասնական ցուցակներում մինչև վերջ կարող է համարների տեղաշարժ լինել»,- ասաց նա։

Հովակիմյանը հայտնեց, որ առաջադրումների հոսքը լինելու է շաբաթ և կիրակի՝ օգոստոսի 12-ին և 13-ին:
Նշենք, որ «Հայաստանի Եվրոպական կուսակցության» (ՀԵՎԿ) հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018թ.-ին, կուսակցության վարչության նախագահն է ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը:

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն այս տարվա սեպտեմբերի 17-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված գործող ավագանու լիազորությունները լրանում են այս տարվա հոկտեմբերի 10-ին։

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։–0–