Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)

21.09.2023, 16:44
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի:

Ցուցարարները փակում են փողոցներ և պողոտաներ: Արձանագրվել են դեպքեր, երբ մեքենաների վարորդները մեքենաները վարել են ցուցարարների ուղղությամբ, գրանցվել են վիճաբանություններ ոստիկանների և անցորդների հետ:

Ցուցարարները բոլորին կանչում են հանրահավաքի, որը նախատեսված է ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում: «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոստացել է ներկայացնել գործողություններ Արցախի և Հայաստանի փրկության համար:

Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիաի մասին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժը խախտել էր հրադադարը Արցախում շփման գծի ողջ երկայնքով ՝ հասցնելով զանգվածային հրթիռային և հրետանային հարվածների, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։

Մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։ Ադրբեջանի պայմաններից են «Հայաստանի մնացած զինված ուժերի» դուրս բերումը Ղարաբաղից և Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ղարաբաղցիների կենսապայմանների քննարկումը՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը սեպտեմբերի 21-ին Եվլախում:

Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ զոհվել է 200 մարդ (որից 10-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 5 երեխա), ավելի քան 400-ը վիրավորվել է (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ (այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր), մի քանի հազարը չեն կարողանում գտնել իրենց հարազատներին:-0-