Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Երևանի կենտրոնում վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները, 38 մասնակից բերման է ենթարկվել

14.05.2024, 10:57
Այսօր առավոտից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները
Երևանի կենտրոնում վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները, 38 մասնակից բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները։ 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները և նրանց աջակցող քաղաքացիները իրազեկման ակցիայի շրջանակում փակում են փողոցներն ու խաչմերուկները։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում նրանց գործողությունները ճնշելու համար։ Ցուցարարներին միանում են ուսանողներ ու դպրոցականներ։

Ինչպես «ԱՌԿԱ»–ին հայտնեցին ոստիկանությունից, ժամը 10-ի դրությամբ ակցիայի 38 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)  նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։

Ընդդիմադիր շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, դեմ է Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում իշխանությունների քաղաքականությանը (ըստ որի՝ Բաքվին են փոխանցվելու Տավուշի 4 գյուղերի տարածքները) և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Նախօրեին առավոտյան անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 171 մարդ, բոլորն էլ մի քանի ժամ անց ազատ են արձակվել։