Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
08.08.2023,
13:33
Մարությանը հայտնի դերասան է, ով աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ 2018թ.–ին սկսված պայքարը չի ավարտվել, այդ պատճառով նա կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։
Մարությանը հայտնի դերասան է, ով աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ընտրվեց Երևանի քաղաքապետ 2018-ին` թավշյա հեղափոխությունից հետո։ Մարությանը հայտնի դարձավ նրանով, որ հայ հասարակությանը բաժանեց «սպիտակների» և «սևերի»։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Մարությանը սկսեց քննադատել իշխանություններին։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Մարությանը ազատվեց քաղաքապետի պաշտոնից։
«Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, քո համար առոք-փառոք ապրում ես, ամեն ինչ ունես՝ սերը, հարգանքը, բարեկեցիկ կյանքը։ Ես կարծում եմ, որ դա պետք է ոչ միայն ինձ, այլև բոլոր այն մարդանց, ովքեր սիրում են իրենց քաղաքը, իրենց երկիրը, ովքեր անտարբեր չեն մեր հայրենիքի նկատմամբ, որովհետև եթե դա չանենք մենք, դա անելու են մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում, այս անգամ արդեն ոչ միայն փոխաբերական, այլ ուղիղ իմաստով թքած ունեն մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա», – ասել է նա Facebook–յան էջում հրապարակված տեսաուղերձում։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված գործող ավագանու լիազորությունները լրանում են այս տարվա հոկտեմբերի 10-ին։
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։–0–