Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները չկայացան, Ավագանու անդամները չներկայացան

11.04.2023, 11:02
Քվորում չապահովվեց, ուստի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ նիստը չի կայացել
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները չկայացան, Ավագանու անդամները չներկայացան
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի Երևանի ավագանու անդամները չեն ներկայացել արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է կայանար Երևանի նոր քաղաքապետի ընտրությունը։

Քվորում չապահովվեց, ուստի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ նիստը չի կայացել։

Ավելի վաղ իշխող «Իմ քայլը» խմբակցության Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը հայտնել էր, որ խմբակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածուներ չունի։ Ելնելով դրանից՝ որոշվել է, որ խմբակցությունը չի մասնակցի ընտրություններին։

Երևանի ավագանին պետք է քաղաքապետին ընտրեր ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ ընտրություններով։ Եթե նոր քաղաքապետ չընտրվի, Ավագանին կլուծարվի, կնշանակվեն Ավագանու արտահերթ ընտրություններ։

Ներկայումս Ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքն ունի 57 մանդատ, 5 մանդատ ունի ԲՀԿ-ն, 3 մանդատ՝ «Լույս» դաշինքը։-0-