Երևանում այսօր Ավագանու ընտրություններ են, պայքարում է 14 քաղաքական ուժ
17.09.2023,
08:00
Երևանում կիրակի՝ սեպտեմբերի 17-ին, անցկացվում են Ավագանու ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն 12 ժամ անց՝ 20:00-ին
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում կիրակի՝ սեպտեմբերի 17-ին, անցկացվում են Ավագանու ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն 12 ժամ անց՝ 20:00-ին:
Ի՞նչ քաղաքական ուժեր են մասնակցում
Ընտրություններին մասնակցում է 13 քաղաքական կուսակցություն և մեկ դաշինք: Ընտրություններին հաղթած կուսակցությունը կներկայացնի Երևանի քաղաքապետին, որը կդառնա ընտրացուցակի առաջին համարը (ստորև՝ փակագծերում):
Քվեաթերթիկում քաղաքական ուժերը ներկայացված են հետևյալ կարգով.
1. «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան)
2. «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան)
3. «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան)
4. «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան)
5. «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան)
6. «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան)
7. «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության)
8. «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան)
9. «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան)
10. «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան)
11. «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան)
12. «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
13. «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան)
14. «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)
Ո՞վ կարող է քվեարկել
Ընտրություններին կարող են քվեարկել ոչ միայն Հայաստանի չափահաս քաղաքացիները (ովքեր մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամիս ունեցել են հաշվառում), այլև օտարերկրացիների որոշ կատեգորիաներ (ովքեր ունեն բնակության թույլտվություն և մինչև քվեարկության օրը առնվազն մեկ տարի ունեցել են հաշվառում):
Քվեարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել կամ անձնագիր (սովորական կամ կենսաչափական), կամ նույնականացման քարտ, կամ ՌԴ անձնագիր (եթե անձնագրի տերն ունի հաշվառում), կամ փախստականի վկայական կամ քաղաքացիություն չունեցող անձի վկայական:
Ընտրողների ռեգիստը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է Երևանի ընտրողների ռեգիստրը, որտեղ քաղաքացիները կարող են իմանալ ընտրատեղամասի համարն ու հասցեն:
Տեղամասային կենտրոնների հասցեները հասանելի են ոստիկանության կայքում հետևյալ հղումով:
Ինչպե՞ս վերականգնել քվեարկելու իրավունքը
Եթե քաղաքացին հայտնաբերում է անճշտություն կամ նրա անունն ընդհանրապես բացակայում է ցուցակում, ապա քվեարկության օրը (մինչև քվեարկության ավարտը) անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում և ներկայացնել համապատասխան դիմում:
Քվեարկությանը մասնակցելու իրավունքը կարելի է վերականգնել նաև դատարանների միջոցով, որոնք քվեարկության օրն աշխատում են:
Նախորդ ընտրությունները
Երևանի Ավագանու նախորդ կազմն ընտրվել է 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում: Այն ժամանակ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը (որում ներառված է ՀՀ վարչապետի գլխավորած «Քաղաքաիական պայմանագիր» կուսակցությունը)՝ ստանալով Ավագանու 65 տեղերից 57-ը:-0-