Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում և մարզերում կազմակերպվում են բողոքի ակցիաներ գործող իշխանությունների դեմ

26.04.2022, 13:18
Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, Արցախի դրոշներով, բողոքի ակցիաներ են անցկացնում համալսարանների մոտ
Երևանում և մարզերում կազմակերպվում են բողոքի ակցիաներ գործող իշխանությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում և մարզերում կազմակերպվում են բողոքի ակցիաներ գործող իշխանությունների դեմ։

Կառավարության շենքի մոտ ևս անցկացվում է բողոքի ակցիա։

Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, Արցախի դրոշներով, բողոքի ակցիաներ են անցկացնում համալսարանների մոտ։

Ազատության հրապարակում շարունակվում են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի անժամկետ բողոքի ակցիան և 44–օրյա պատերազմի մասնակիցների հացադուլը։

Ակցիայի մասնակիցները երթ են սկսել Իջևանից դեպի Երևան։ Եվս մեկ ընդդիմադիր երթ է մեկնարկել Տիգրանաշենից։

Այսօր երեկոյան, ժամը 18։30–ին, ընդդիմությունը երթ կկազմակերպի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի Երևանի կենտրոն։

Հիշեցնենք, որ ապրիլի 17–ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ` հայտարարելով, որ այն սպառնում է Հայաստանի և Արցախի պետականությանն ու անվտանգությանը։ Ապրիլի 25–ից ընդդիմությունը սկսել է ապակենտրոնացված փողոցային պայքար։ Տարբեր մարզերից մեկնարկել են երթեր դեպի Երևան, որտեղ մայիսի 1–ին ընդդիմությունը նախատեսում է կազմակերպել մեծ հանրահավաք։–0–