Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում մեկնարկել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը և ընդդիմության երթը

10.06.2022, 12:09
Երևանում միաժամանակ մեկնարկել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը և ընդդիմության երթը
Երևանում մեկնարկել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը և ընդդիմության երթը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանում միաժամանակ մեկնարկել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը և ընդդիմության երթը։

Նախագահական նստավայրում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը կվարի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստերը կանցկացվեն նեղ, ապա ընդլայնված կազմով, որին կհաջորդի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը մամուլի համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ցուցարարներին կոչ արեց երթով շարժվել դեպի նախագահական նստավայր՝ նորից հայտարարելու, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունեն։

Նախօրեին ընդդիմության առաջնորդները և նրանց աջակցող քաղաքացիները ցույց էին կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի դիմաց, որտեղ պետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Շարժման առաջնորդներից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի խոսքով, իրենց նպատակն է ռուս գործընկերներին հայտարարել, որ գործող իշխանության հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն «չունի ժողովրդի մանդատ՝ երկիրը տանելու դեպի նոր զիջումներ»։-0-