Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են, 88 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
13.05.2024,
10:33
Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ ժամը 10-ի դրությամբ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների 88 մասնակից բերման է ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար, «ԱՌԿԱ»–ին հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ Երևանի տարբեր շրջաններում վաղ առավոտից քաղաքացիները փակում են փողոցներ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով։
Նրանք բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում իշխանությունների քաղաքականության դեմ (ըստ որի՝ Բաքվին են փոխանցվելու Տավուշի 4 գյուղերի տարածքները) և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին։