Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքը

«Քանի որ հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, համաձայն 1997թ.–ի պայմանագրի համաձայն` մենք դիմում ենք ՌԴ–ին` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա պատրաստվում է գրավոր դիմումը», – նշեց նա։
ՊՆ–ի հաղորդմամբ, ՀՀ արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։–0–