Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Երևանը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները

14.10.2020, 11:37
Երևանը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները
Երևանը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում ներկայացվել են հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։

«Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ», – նշվում է հաղորդագրության մեջ:

ՊԲ–ն ավելի վաղ հայտնել էր, որ դիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում։–0–