Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

7 օր առաջնագծում. Արցախում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

28.03.2020, 17:37
7 օր առաջնագծում. Արցախում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
7 օր առաջնագծում. Արցախում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–