Զախարովա․ Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահների բացակայությունը կազդի երկրի անվտանգության վրա
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահների բացակայությունը կազդի երկրի անվտանգության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացոււցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս ասել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի և Իրանի հետ հանրապետության սահմանին ռուս սահմանապահների տեղակայման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության ավարտը, հայտարարել էր, որ հավատարիմ է Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի և դաշինքի ժանրին։
«Ես տեսել եմ այդ նորություններն ու ռեպլիկները։ Հնարավոր է, որ Ալեն Սիմոնյանն այդքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ Կցանկանայի հիշեցնել, որ հիմնարար փաստաթուղթը, որը կանոնակարգում է հանրապետությունում մեր սահմանապահների գործունեությունը, ՀՀ–ի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին և դրանք գործունեության մասին 1992թ․–ի սեպտեմբերի 30–ի երկկողմ պայմանագիրն է», – նշել է Զախարովան նախօրեին ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ փաստաթուղթն անժամկետ է։
Նա նշել է, որ ռուս սահմանապահները բազմիցս գործնականում հաստատել են ՀՀ–ում իրենց ներկայության պահանջվածությունը, այդ թվում՝ թույլ չտալով հայկական սահմանի ապօրինի հատում, կանգնեցնելով թմրանյութերի տրաֆիկի փորձերը։
«Սահմանապահ ծառայությունների մասով հաստատվել է իսկապես մասշտաբային և արդյունավետ փոխգործակցություն, որը, երևի, «նյարդայնացնում է» որոշ քաղաքական գործիչների Երևանում», – ասել է Զախարովան։
Նա հայտարարել է, որ եթե նույնիսկ պետք է մտածել հանրապետության սահմաններին ռուս սահմանապահների տեղակայման նպատակահարմության մասին, ապա պետք է հաշվի առնել սահմանի «մերկացումը», ինչը կազդի երկրի անվտանգության վրա տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ամբողջական բացակայության պայմաններում։
«Երբ մարդիկ, ովքեր այս թեմայով փորձագետներ չեն, այսպես ազատ քննարկում են թեման, միգուցե իմաստ ունի խոսք տալ նրանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կյանքը, իսկապես պաշտպանում են Հայաստանի սահմանները, նստած չեն փափուկ բազկաթոռներին, այլ զենքը ձեռքին առաջնագծում են։ Գուցե նրանց հարցնենք։ Գուցե նրանք խոսեն։ Ահա դա ավելի արժեքավոր է», – նշել է Զախարովան։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:09 12.09.2024