Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Զախարովա․ Ռուսաստանում «Զանգեզուրի միջանցք» եզրույթն ուղղակիորեն չի օգտագործվում

16.10.2024, 21:44
Ռուսաստանում «Զանգեզուրի միջանցք» եզրույթն ուղղակիորեն չի օգտագործվում, և մենք այս տերմինաբանությամբ չենք գործում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Զախարովա․ Ռուսաստանում «Զանգեզուրի միջանցք» եզրույթն ուղղակիորեն չի օգտագործվում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանում «Զանգեզուրի միջանցք» եզրույթն ուղղակիորեն չի օգտագործվում, և մենք այս տերմինաբանությամբ չենք գործում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայությանը, սա բոլորովին այլ թեմա է»,- նշել է Զախարովան չորեքշաբթի ճեպազրույցում։

Պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով ռուսական դիրքորոշման մասին հարցին՝ Զախարովան ասել է, որ դա արդեն մեկնաբանվել է։

«Մեր դիրքորոշումն այս հարցում շատ լավ հայտնի է, և այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով, և մենք անում ենք անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Զախարովան։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին

Ադրբեջանն ու Թուրքիան առաջ են մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում: Այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղի։

Այս «միջանցքի» հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են ԶԼՄ-ներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցությունների հնարավորությունը և պնդում են հարգել այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որով անցնելու են հաղորդակցությունները