Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Զախարովան «մերկապարանոց» է անվանել ԱՄՆ հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել ՌԴ-ից

08.08.2024, 14:44
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմակայեն բոլոր փորձություններին, ասել է Զախարովան
Զախարովան «մերկապարանոց» է անվանել ԱՄՆ հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել ՌԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են։ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմակայեն բոլոր փորձություններին, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մարիա Զախարովան։ 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից և ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։ 

«Ինչ վերաբերում է Օ'Բրայենի մերկապարանոց հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ճարտարագիտության հերթական օրինակն է`ձգտել միջազգային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» մտորել, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։    

Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը միայն վերջերս տեսանելի են եղել տարածաշրջանի մյուս երկրներում: