Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

27.05.2019, 16:05
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, Twitter–ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ըստ նրա, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Նաղդալյանը, միջնորդների տարածաշրջանային այցի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերն ու ծրագրերը։ Համանախագահները կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու։–0–