Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բիշքեկ

26.11.2019, 17:00
Բիշքեկում Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բիշքեկ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բիշքեկ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Նոյեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նոյեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,– ասվում է ՀՀ ԱԳՆ–ի Facebook-յան էջում։–0–