«Նավթային ասեղը» ծակեց Ադրբեջանի թվացյալ տնտեսական հաջողությունների «փուչիկը». Նալբանդյան
02.02.2016,
18:32
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ «նավթային ասեղը», որի վրա նստած էր Ադրբեջանը, ծակեց այդ երկրի թվացյալ տնտեսական հաջողությունների «փուչիկը»։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ «նավթային ասեղը», որի վրա նստած էր Ադրբեջանը, ծակեց այդ երկրի թվացյալ տնտեսական հաջողությունների «փուչիկը»։
«Ադրբեջանի ղեկավարությունը գլուխ էր գովում տնտեսական հաջողություններով և բարեփոխումներով։ Բաքվում, չամաչելով անհամեստ թվալ, անգամ խոսում էին, որ Ադրբեջանն այդ հարցում պետք է օրինակ լինի աշխարհի համար», – ասաց Նալբանդյանը։
Նա նաև հիշեցրեց Ադրբեջանի ֆինանսների նախարարի խոսքերը, ով, քննադատելով S&P վարկանիշային գործակալությանը, հույս հայտնեց, որ այդ կազմակերպությունը կբարձրացնի այդ երկրի վարկանիշը նավթի և գազի թանկացումից հետո։
S&P վարկանիշային գործակալությունը հունվարի վերջին նվազեցրեց Ադրբեջանի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` BBB-/A-3–ից հասցնելով BB+/B–ի` կայուն կանխատեսմամբ։ Այսպիսով, երկրի վարկանիշը ներդրումային մակարդակից ավելի ցածր է։
S&P–ի զեկույցի հեղինակների կարծիքով` վարկանիշի նվազումը հետևեց նավթի գների կանխատեսման վերանայմանը։ Ադրբեջանի Հ ՆԱ–ի մոտ 40 տոկոսը և այդ երկրի ապրանքների արտահանման 95 տոկոսը բաժին է հասնում ածխաջրածիններին։
«Այսինքն, Ադրբեջանը նստած էր նավթային և գազային «ասեղի» վրա, որը ծակեց այդ «փուչիկը» և օդի սկսեց դուրս գալ», – նշեց Նալբանդյանը։
Նրա խոսքով` դա կարող է սթափեցնել Բաքվին։ «Սակայն հնարավոր են նաև սթրեսային իրավիճակներ, որոնց դեպքում, ինչպես կարծում են որոշ փորձագետներ, Ադրբեջանը, ցանկանալով շեղել հասարակությանը տնտեսական և սոցիալական խնդիրներից ու դժգոհությունից, կփորձի սրել իրավիճակը շփման գծում», – նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նաև ավելացրեց, որ միջազգային հանրությունը չի աջակցում ադրբեջանական կողմի բոլոր սադրիչ քայլերին, ինչի մասին վկայում են հենց Բաքվին հասցեագրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ–երկրների ընդունած հայտարարությունները։ –0–