«Սաֆարովի գործից» հետո չէր կարելի բանակցություններ անցկացնել. փորձագետ
06.11.2012,
11:21
«Սաֆարովի գործից» հետո չէր կարելի բանակցություններ անցկացնել, կարծում է Արևելքի ու Արևմուտքի միջև շփումների կենտրոնի եվրոպական ասոցիացիայի անդամ, չեխ փորձագետ Էրիկ Լերները։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Սաֆարովի գործից» հետո չէր կարելի բանակցություններ անցկացնել, կարծում է Արևելքի ու Արևմուտքի միջև շփումների կենտրոնի եվրոպական ասոցիացիայի անդամ, չեխ փորձագետ Էրիկ Լերները։
«Դա հակամարտության լուծման Հայաստանի համար ոչ ձեռնտու ծրագրից հրաժարվելու հիանալի հնարավորություն էր։ Մի՞թե Հայաստանն այլ ելք չուներ, բացի իրական տարածքներն առասպելական կարգավիճակի հետ փոխելուց»,–ասել է փորձագետը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա կարծիքով` «Սաֆարովի գործը» ցույց տվեց, որ Ադրբեջանի համար միևնույն է, թե ինչ է իր մասին մտածում «միջազգային հանրություն»։ «Նա իր դիրքերն է պաշտպանում»,– ասել է Լերները։
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին, և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-