Բորդյուժա. «Բաքվի՝ Սաֆարովի գործով որոշումը քանդում է հանցավորությանը դիմակայելու համակարգը»
20.09.2012,
10:25
Ադրբեջանական իշխանությունների՝ Սաֆարովի գործով կայացրած որոշումը քանդում է հանցավորությանը դիմակայելու համակարգը, կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական իշխանությունների՝ Սաֆարովի գործով կայացրած որոշումը քանդում է հանցավորությանը դիմակայելու համակարգը, կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին, և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:
«Ես մեկնաբանել այդ իրավիճակը: Սովորականից դուրս բան էր: Ես չեմ կրկնի այն խոսքերը, որոնք արդեն հնչել են: Միայն որպես պրոֆեսիոնալ կարող եմ ասել, որ ադրբեջանական իշխանությունների որոշումը լրջորեն քանդում է հանցավորությանը դիմակայելու համակարգը»,- ասել է Բորդյուժան «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ որոշումը մյուս երկրների համար միմյանց չվստահելու տարր է ստեղծում: «Այս կապակցությամբ, իհարկե, սա շոշափելի մինուս է աշխարհում կազմակերպված հանցավորությանը դիմակայելու համատեղ աշխատանքում»,- նշել է նա:--0-