ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին վերադառնալ բանակցություններին
28.09.2012,
18:53
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնական Անջեյ Կասպրչիկը հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին վերադառնալ բանակցություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»`հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնական Անջեյ Կասպրչիկը հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին վերադառնալ բանակցություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»`հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնականն առանձին հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մահմեդյարովի հետ։
«Նախարարների հետ հանդիպման ընթացքում համանախագահները քննարկել են վերջին շրջանում տարածաշրջանում առկա իրադարձությունների զարգացումը և կոչ են արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի էությանը։ Համանախագահները մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին զգալի առաջխաղացման բացակայության կապակցությամբ»,– ասվում է միջնորդների հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հաստատել են, որ կողմ են խաղաղ որոշմանը և պատրաստ են շարունակել բանակցությունները։
Ըստ ԶԼՄ–ների հաղորդագրությունների, Նալբանդյանը հրաժարվում է հանդիպում ունենալ Մահմեդյարովի հետ։
Պատճառը օգոստոսի 31–ից հետո Հունգարիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած աղմուկն է, երբ Բուդապեշտն Ադրբեջանին հանձնեց ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականի փետրվարի 19–ին կացնի հարվածով գազանաբար սպանել էր ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով Բուդապեշտ գործուղված հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ Սակայն Ադրբեջան վերադառնալուց հետո նրան նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ներում շնորհվեց։ Ավելին, Սաֆարովին մայորի կոչում տվեցին։
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ստացան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:
Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ մտահոգություն են հայտնել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-