Փաշինյան. Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու Հայոց ցեղասպանությունը
01.10.2020,
16:52
Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում գրառում է արել` պարզաբանելով, թե ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը:
«Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր», – գրել է նա` ավելացելով, որ Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
«Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն», – ընդգծել է վարչապետ Փաշինյանը:–0–