Բրյուսելում կայանալիք ԵԺԿ–ի համաժողովի ժամանակ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը
02.03.2015,
14:20
Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Բրյուսելում մարտի 2–4–ը կայանալիք համաժողովին կմասնակցի ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Բանաձևի նախագիծը մշակել է ՀՀԿ–ն ՕԵԿ–ի և «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ։
ՀՀԿ–ն 2012 թ.–ի փետրվարի 10–ին դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԺԿ–ում, նմանատիպ կարգավիճակ են ստացել նաև «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-