Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՄՄ անդամակցությունը Հայաստանին տարեկան ավելի քան 100 մլն դոլարի ֆինանսական օգուտ կտա` արտահանվող տուրքերը հանելու հաշվին. նախկին դեսպան

08.11.2013, 17:54
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է նրան տարեկան ՀՆԱ–ի 4–4,5 տոկոսանոց աճ տալ, հայտնեց Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։
ՄՄ անդամակցությունը Հայաստանին տարեկան ավելի քան 100 մլն դոլարի ֆինանսական օգուտ կտա` արտահանվող տուրքերը հանելու հաշվին. նախկին դեսպան
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է նրան տարեկան ՀՆԱ–ի 4–4,5 տոկոսանոց աճ տալ, հայտնեց Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։

«ՄՄ կազմում ընդգրկվելուց հետո Հայաստանը ակնթարթորեն մեծ ֆինանսական օգուտ կստանա` տարեկան ավելի քան 100 մլն դոլարի չափով, Հայաստան մատակարարվող գազի, նավթարտադրանքի և ադամանդե հումքի արտահանման  տուրքերը հանելու հաշվին»,– «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամրջի ընթացքում հայտնեց Կովալենկոն։

Նա նշեց նաև, որ «ճանապարհային քարտեզը» որի շուրջ այժմ աշխատում են Հայաստանի և եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները, Հայաստանի տրանսպորտային համակարգում, էներգետիկ օբյեկտների արդիականացման և քիմիական արտադրություն խոշոր ներդրումներ են ենթադրում։

Կովալենկոն ավելացրեց, որ Հայաստանը շարունակում է արժութային մուտքերի էական մասնաբաժին ստանալ, որը համեմատելի է երկրի բյուջեի հետ` Ռուսաստան աշխատանքային միգրացիայի հաշվին։ «Միաժամանակ Եվրոպան մոտ հեռանկարում չի կարող փոխարինող առաջարկ անել աշխատանքի ռուսական շուկային, և Հայաստանը պետք է երկարատև հերթ կանգնի` Եվրամիության երկրներ միգրացիոն քաղաքականության մեղմացման համար»,– ասաց նա։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։ --0--