ՀՀ նախագահ. «Պուտինի այցը 102-րդ ռուսական ռազմակայան հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել հայ–ռուսական դաշնակցային գործընկերության անկեղծությունը»
03.12.2013,
12:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը 102-րդ ռուսական ռազմակայան հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել հայ–ռուսական դաշնակցային գործընկերության անկեղծությունը, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը 102-րդ ռուսական ռազմակայան հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել հայ–ռուսական դաշնակցային գործընկերության անկեղծությունը, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը և լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը»,– ասել է Սարգսյանը ՌԴ նախագահի պատվին կազմակերպված պետական ընդունելության ժամանակ։
Նա նշել է, որ Պուտինի այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար։
Գյումրիի և ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Ձեր այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ և տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ և միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը ներկաներին հիշեցրել է, որ ՌԴ Նախագահի այցը համընկնում է կարևոր մի հոբելյանի հետ. այս օրերին Հայաստանում տոնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 75-ամյակը, որն իրավամբ համարվում է երկու ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման տաճարներից մեկը: Սերժ Սարգսյանը ներկաների անունից շնորհավորել է թատրոնին և նրա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ թատրոնը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:-0-