Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԿԸՀ. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 5,78%-ը

17.09.2023, 12:36
Մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 824 250 բնակիչ
ԿԸՀ. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 5,78%-ը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 47 671 մարդ կամ ըտրողների ընդհանուր թվի 5,78%-ը, հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը
:
ԿԸՀ-ի տվյալներով, Աջափնյակ վարչական շրջանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 5,51%-ը, Ավանում՝ 6,48%-ը, Արաբկիրում՝ 5,73%-ը, Դավիթաշենում՝ 6,85%-ը, Էրեբունիում՝ 4,99%-ը, Կենտրոնում՝ 5,15%-ը, Մալաթիա-Սեբաստիայում՝ 5,72%-ը, Նոր Նորքում՝ 6,15%-ը, Նորք Մարաշում՝ 6,54%-ը, Նուբարաշենում՝ 5,84%-ը, Շենգավիթում՝ 5,94%-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 6,51%-ը:

Մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 824 250 բնակիչ:

Այսօր Երևանում Ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան):-0-