Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

«Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով ԶԵԱԲ–ի գիտագործնական համաժողովը կանցկացվի նոյեմբերի 12–13–ը Մոսկվայում

05.11.2013, 17:49
«Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով Զարգացման եվրասիական բանկի գիտագործնական միջազգային VIII համաժողովը կանցկացվի նոյեմբերի 12–13–ը Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԶԵԱԲ–ի մամուլի ծառայությունից։
«Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով ԶԵԱԲ–ի գիտագործնական համաժողովը կանցկացվի նոյեմբերի 12–13–ը Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով Զարգացման եվրասիական բանկի գիտագործնական միջազգային VIII համաժողովը կանցկացվի նոյեմբերի 12–13–ը Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԶԵԱԲ–ի մամուլի ծառայությունից։

«Համաժողովի մասնակիցները կքննարկեն եվրասիական տարածության տնտեսական ինտեգրման հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև կդիտարկեն Մաքսային միության ընդլայնման  և Եվրասիական տնտեսական միության ձևավորման հեռանկարները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ԶԵԱԲ–ի VIII համաժողովի աշխատանքին ավանդաբար կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի և այլ երկրների գիտությունների ակադեմիաներյի հայտնի գիտնականներ, Բանկի մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Տեղի կունենա նաև Զարգացման եվրասիական բանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն։

ԶԵԱԲ–ի գիտագործնական համաժողովներն արդյունավետ հաղորդակցական և տեղեկատվական գործիք են դարձել ֆինանսական ինստիտուտների, կառավարման պետական մարմինների, Բանկի մասնակից պետությունների տնտեսական գործունեության սուբյեկտների համար։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0--