Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԿԸՀ.ժամը 14։00–ի դրությամբ քվեարկել է 695 626 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 26,82%–ը

20.06.2021, 15:39
Երևանի չորս ընտրատարածքներում քվեարկել է ընտրողների 29.28%–ը կամ 251 504 ընտրող
ԿԸՀ.ժամը 14։00–ի դրությամբ քվեարկել է 695 626 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 26,82%–ը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ քվեարկել է 695 626 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 26,82%–ը, տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2մլն 593 հազար 572 ընտրող։

«Երևանի չորս ընտրատարածքներում քվեարկել է ընտրողների 29.28%–ը կամ 251 504 ընտրող», – նշեց Մարկոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 26,31%–ը` 58 767 մարդ (ընտրելու իրավունք ունի 223 360-ը), Արմավիրի մարզում` 21,85%–ը` 51 536 մարդ (ընտրելու իրավունք ունի 235 840–ը), Արագածոտնի մարզում` 24,68%–ը` 28 987 մարդ (ընտրելու իրավունք ունի 117 472–ը), Գեղարքունիքի մարզում` 24,41%–ը` 46 268 մարդ (ընտրելու իրավունք ունի 189 527–ը), Լոռու մարզում` 26,15%–ը` 61 081 մարդ (ընտրելու իրավունք ունի 233 552–ը), Կոտայքի մարզում` 27,54%–ը` 66 645 մարդ (ընտրելու իրավունք ունի 242 022–ը), Շիրակի մարզում` 21,15 %` 47 969 մարդ (ընտրելու իրավունք ունի 226 763–ը), Վայոց Ձորում` 29,1%` 13 568 մարդ (ընտրելու իրավունք ունի 46 620–ը), Սյունիքում` 33,37%` 36 619 մարդ (ընտրելու իրավունք ունի 109 726–ը) և Տավուշում` 29,79%` 32 682 մարդ (ընտրելու իրավունք ունի 109 690–ը)։–0–