ԿԸՀ.ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 38,17%–ը
20.06.2021,
18:18
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 989 972 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 38,17%–ը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 989 972 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 38,17%–ը, տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2մլն 593 հազար 572 ընտրող։
Երևանի չորս ընտրատարածքներում քվեարկել է ընտրողների 40.15%–ը կամ 344 868 ընտրող։