Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+37

Գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 17 անգամ. ԼՂՀ ՊՆ

10.08.2016, 10:54
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։
Գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 17 անգամ. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–