Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը 1915թ.–ի ողբերգության կապակցությամբ. Նախագահ
24.04.2015,
15:18
Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը 1915թ.–ի ողբերգության կապակցությամբ, ասվում է երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գրավոր ուղերձում, որն ընթերցել են Ստամբուլում Հայ առաքելական եկեղեցում ողբերգության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացված պատարագի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը 1915թ.–ի ողբերգության կապակցությամբ, ասվում է երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գրավոր ուղերձում, որն ընթերցել են Ստամբուլում Հայ առաքելական եկեղեցում ողբերգության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացված պատարագի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պատարագն անցկացվում է Ստամբուլի Սուրբ Կույս Մարիամ եկեղեցում։ Առաջին անգամ նման միջոցառման պաշտոնական մակարդակով մասնակցում է թուրքական կառավարության անդամ` ԵՄ գործերով նախարար Վոլկան Բոզքըրը։
«Մենք գիտենք հայ ժողովրդի վերապրած տխուր իրադարձությունների մասին։ Անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը։ Ցանկանում եմ, որ իմանաք` մեր սրտերը բաց են օսմանյան հայերի հետնորդների առջև»,– ասվում է Էրդողանի ուղերձում։
Երևանում անցկացվում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։ Դրանց մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից։ Արարողության հյուրերի թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–