Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Շուշան Ստեփանյան. ՊԲ–ն խոցել է հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ

01.10.2020, 14:49
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ
Շուշան Ստեփանյան. ՊԲ–ն խոցել է հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում», – նշել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ ՊԲ–ից այսօր հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:–0–