Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

ՄՄ Հայաստանի մուտքից Ռուսաստանի տնտեսական ծախսերը կկազմեն մոտ 1 մլրդ դոլար. Գուսև

06.12.2013, 14:20
Մաքսային միություն Հայաստանի մուտքից Ռուսաստանի տնտեսական ծախսերը կկազմեն մոտ 1 մլրդ դոլար, տեղեկացրել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների Ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը։
ՄՄ Հայաստանի մուտքից Ռուսաստանի տնտեսական ծախսերը կկազմեն մոտ 1 մլրդ դոլար. Գուսև
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միություն Հայաստանի մուտքից Ռուսաստանի տնտեսական ծախսերը կկազմեն մոտ 1 մլրդ դոլար, տեղեկացրել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների Ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը։

«Ռուսաստանը ՄՄ Հայաստանի մուտքից, անկասկած, տնտեսական տեսակետից փոքր–ինչ կորցնում է, դա պետք է ընդունել։ Դա այսօր գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար` հաշվի առնելով և տուրքերի զրոյացումը, և գազի գների նվազումը, և նախագծերում ներդրումներ կատարելը, Իրան–Հայաստան երկաթուղային հատվածի շինարարությունը, ոռոգող հողագործության համակարգի արդիականացումը», – «Հայաստան Ռուսաստանի նախագահի այցի արդյունքները» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարել է Գուսևը։

Միաժամանակ նա ավելացրել է, որ այս համատեքստում հարկավոր է հաշվի առնել նաև քաղաքական դիվիդենտները, և քաղաքական զուգադրման շրջանակներում Ռուսաստանը շատ ավելին է ստանում ՄՄ Հայաստանի մուտքից։

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում նրանց ներկայությամբ ստորագրվեցին ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագիր և մինչև 2020 թվականը տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրի իրագործման 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր։ Բացի այդ, «Ռոսնեֆտը» և հայկական «Օյլ Տեխնա» ՓԲԸ–ն բաժնետերերի համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու շրջանակում։—0—