Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՄԻՊ. Արցախում այս պահի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր, 5 երեխա մահացել է

20.09.2023, 22:43
Գրասենյակը շարունակում է փաստահավաք աշխատանքն անհայտ կորած մարդկանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ
ՄԻՊ. Արցախում այս պահի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր, 5 երեխա մահացել է
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 20-ին ժամը 21:30-ի դրությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքված տեղեկատվության համաձայն, Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը X սոցցանցում (նախկին Twitter):

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են: Աս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի մահ, որոնցից 5-ը երեխաներ են:

Գրասենյակը շարունակում է փաստահավաք աշխատանքն անհայտ կորած մարդկանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ:

Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիաի մասին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով զանգվածային հրթիռային և հրետանային հարվածներ, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 32 մարդ (7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա), ավելի քան 200-ը վիրավոր է: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով՝ 16 բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իբր «տարածաշրջանում ձեռնարկվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։

Սեպտեմբերի 20-ին Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հրադադարի առաջարկը։ -0-