Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանը պետք է Մաքսային միություն մտնի 2014 թ.–ին. ՀՀ փոխարտգործնախարար

30.01.2014, 17:32
Հայաստանը պետք է սեղմ ժամկետներում մուտք գործի Մաքսային միություն, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանը պետք է Մաքսային միություն մտնի 2014 թ.–ին. ՀՀ փոխարտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է սեղմ ժամկետներում մուտք գործի Մաքսային միություն, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Մենք չպետք է ձգձգենք ՄՄ–ին միանալու հարցը։ Հարկավոր է ավարտել այս գործընթացը 2014 թ.–ի ընթացքում, որպեսզի 2015 թ.–ի հունվարի 1–ից դառնանք Եվրասիական միության մի մասը», – ասել է Քոչարյանը։

Սակայն նրա խոսքերով` արագացված աշխատանքները չպետք է իրականացվեն որակի հաշվին։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ --0—