Հայաստանն ի վիճակի է ստորագրել ՄՄ–ին և ՄՏՏ–ին միանալու պայմանագիրն արդեն 2014 թ.–ին
20.01.2014,
13:40
Հայաստանն ի վիճակի է ստորագրել ՄՄ–ին և ՄՏՏ–ին միանալու պայմանագիրն արդեն 2014 թ.–ին, «Էքսպերտ» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ի վիճակի է ստորագրել ՄՄ–ին և ՄՏՏ–ին միանալու պայմանագիրն արդեն 2014 թ.–ին, «Էքսպերտ» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։
Նրա խոսքերով` ՄՄ–ին միանալու Հայաստանի որոշումն այդ երկրի ինքնիշխան ընտրությունն է։ «Ավելին, դա զուտ երկրի ղեկավարության քաղաքական կամքը չէ: Այս որոշումը հիմնված է Մաքսային միության նորմատիվային և պայմանագրային բազայի լրջագույն հետազոտման վրա: Հայաստանցի մեր գործընկերների հետ միասին շատ կարճ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել: Դեկտեմբերի վերջին հաստատվել է ոչ միայն ՄՄ—ին, այլև ՄՏՏ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», որը շուրջ 300 կետ է պարունակում։ Իմ գնահատականներով` Հայաստանն ի վիճակի է ստորագրել Մաքսային Միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիրն արդեն 2014 թ.–ին», – ասել է Խրիստենկոն։
Նրա խոսքերով` Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայությունը ոչ մի խնդիր չի առաջացնում: «Երբ Հունաստանն անդամակցեց Եվրոպական միությանը, այն ևս ընդհանուր սահման չուներ ԵՄ հետ: Կիպրոսը ևս ոչ մի սահման չունի Եվրամիության հետ, այն կղզի է: Ռուսաստանը Կալինինգրադի մարզի հետ ընդհանուր սահման չունի, և ի՞նչ», – ասել է Խրիստենկոն։
Նա նշել է, որ ՄՄ–ին Հայաստանի միանալու հարցում ոչ մի լուրջ ռիսկեր չի տեսնում։
«Հայաստանն ունի բավականին զարգացած մաքսային, ֆիտոսանիտարական ենթակառուցվածքներ, տեխնիկական կարգավորումները սպասարկող լաբորատոր համակարգ: Մեր համատեղ գործողությունների ընթացքում մեր հայ գործընկերների պետական կառավարման համակարգը ցույց է տվել օպերատիվ աշխատանքի բարձր պատրաստվածություն և արդյունավետություն: Հայաստանում շատ նորմեր առավել զարգացած են, քան Մաքսային միությունում: Չեմ բացառում, որ դրանցից որոշ կետեր մենք կարող ենք ինտեգրել մեր անդրազգային օրենսդրության մեջ` որպես առավել առաջադեմ նորմեր», – ասել է Խրիստենկոն։–0–