Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

«Հայռուսպետռեզերվ» պետական ռեզերվների հայ–ռուսական ենթակառուցվածք կստեղծվի 2014 թ.–ին

01.02.2014, 19:56
«Հայռուսպետռեզերվ» պետական ռեզերվների հայ–ռուսական ենթակառուցվածք կստեղծվի 2014 թ.–ին, լրագրողներին շաբաթ օրը տեղեկացրեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Հայռուսպետռեզերվ» պետական ռեզերվների հայ–ռուսական ենթակառուցվածք կստեղծվի 2014 թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հայռուսպետռեզերվ» պետական ռեզերվների հայ–ռուսական ենթակառուցվածք կստեղծվի 2014 թ.–ին, լրագրողներին շաբաթ օրը տեղեկացրեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Դա կլինի Կովկասյան տարածաշրջանային կենտրոն, որտեղ կպահպանվի ամեն ինչ՝ տեխնիկայից մինչև սնունդ», – ասաց Բաղդասարյանը` ներկայացնելով 2014 թ.–ի նախատեսված նախագծերը։

«Հայռուսպետռեզերվը» կգտնվի Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում, ինչը, նրա խոսքերով, թույլ կտա լուծել ոչ միայն ռեզերվների հարցերը, այլև համայնքի մի շարք սոցիալ–տնտեսական խնդիրներ աշխատատեղերի ստեղծման և տեղի արտադրողի ու սպառողի համար հնարավորությունների ընդլայնման միջոցով։

«Երբ սննդի պահպանման ժամկետների ավարտը մոտ կլինի, նրանք կիրացվեն հայկական շուկայում սովորականներից շատ ավելի ցածր գնով, այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ռուսաստանում», – նշեց Բաղդասարյանն` ավելացնելով, որ նախագծի մշակմամբ կզբաղվի համատեղ հայ–ռուսական աշխատախումբը։

Նա նաև տեղեկացրեց Բալահովիտ գյուղի (Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայր) մոտակայքում ԱԻՆ մարդասիրական կենտրոնի ստեղծման մասին։ 60 մլն դոլարի նախագծի ֆինանսավորումը, նրա խոսքերով, իրականացվում է երկու կողմերի միջոցով։

Կենտրոնը լուծելու է տարածաշրջանում արտակարգ իրավիճակների կանխարգելման, արտակարգ իրավիճակների, բնական և տեխնածին աղետների հետևանքով տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման և մասնագետների պատրաստման խնդիրները։

ՀՀ կառավարության նոյեմբերի 7–ի նիստի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով երկու կամ երեք հարկանի շենք կառուցելու մտադրության մասին, որտեղ կտեղակայվի վարչական կորպուսը։

Այնտեղ կգտնվի նաև ՌԴ ԱԻՆ–ի բազան, որը կդառնա Հայաստանի և Ռուսաստանի փրկարարների համար զորավարժությունների անցկացման վայր և կօգտագործվի որպես մարդասիրական կենտրոն։

Բաղդասարյանի խոսքերով` Հայաստանում կտեղակայվի ՌԴ ԱԻՆ–ի հատուկ փրկարարական ստորաբաժանումը, որն անհրաժեշտության դեպքում կփոխգործակցի հայ փրկարարների հետ։–0–