Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ԿԸՀ նախագահ.ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 49,4%–ը

20.06.2021, 21:42
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 281 174 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 49,4%–ը
ԿԸՀ նախագահ.ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 49,4%–ը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 281 174 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 49,4%–ը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2մլն 593 հազար 572 ընտրող։

Երևանում քվեարկել է ընտրողների 51,55%%–ը կամ 442 846ընտրող։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 50,87%–ը` 113 625 մարդ (ընտրելու իրավունք ունի 223 360-ը), Արմավիրի մարզում` 44,47%–ը` 104 880 մարդ (ընտրելու իրավունք ունի 235 840–ը), Արագածոտնի մարզում` 50%–ը` 58 737 մարդ (ընտրելու իրավունք ունի 117 472–ը), Գեղարքունիքի մարզում` 45,47%–ը` 86 173 մարդ (ընտրելու իրավունք ունի 189 527–ը), Լոռու մարզում` 46,73%–ը` 109 141 մարդ (ընտրելու իրավունք ունի 233 552–ը), Կոտայքի մարզում` 50,08%–ը` 121 212 մարդ (ընտրելու իրավունք ունի 242 022–ը), Շիրակի մարզում` 41,24%` 93 510 մարդ (ընտրելու իրավունք ունի 226 763–ը), Վայոց Ձորում` 56,05%` 26 132 մարդ (ընտրելու իրավունք ունի 46 620–ը), Սյունիքում`  60,38%` 66 252 մարդ (ընտրելու իրավունք ունի 109 726–ը) և Տավուշում` 53,48%` 58 666 մարդ (ընտրելու իրավունք ունի 109 690–ը)։–0–