Рейтинг@Mail.ru
USD
362.32
EUR
405.44
RUB
4.2481
GEL
139.35
2026 թ. հոկտեմբերի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հակառակորդը գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ

29.09.2016, 10:29
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
Հակառակորդը գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–