Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Թաթոյան. Կապան համայնքում Ադրբեջանի օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հեկտար հող, 1000 հեկտարից ավելի հողատարածք վտանգավոր գոտում է (ՖՈՏՈ)

19.04.2023, 15:00
Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները Սյունիքի մարզ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ու հանցավոր ներխուժման կապակցությամբ. ՎԻԴԵՈ
Թաթոյան. Կապան համայնքում Ադրբեջանի օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հեկտար հող, 1000 հեկտարից ավելի հողատարածք վտանգավոր գոտում է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները Սյունիքի մարզ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ու հանցավոր ներխուժման կապակցությամբ։
Թաթոյանը նշել է, որ միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝
  1.  2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
  2. 170 հեկտար անտառային հողեր.
  3. 130 հեկտար համայնքային հողեր:
Ընդհանուր՝ 2,700 հեկտար։

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով: Խոսքը Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ գյուղերի մասին է։–0–