Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 2–4–ը կայցելի Հայաստան

01.10.2013, 17:49
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 2–4–ը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը։

«Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում։

Բաղդասարյանը և Բորդյուժան նաև կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: –0–